Ավտովթարի զոհ է դարձել հանրածանոթ ծանրորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2011 12:56

Բելառուս ծանրորդ, աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե մրցանակակիր , աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Սերգեյ Լագունը (85կգ) ավտովթարի զոհ է դարձել: Միջադեպը տեղի է ունեցել Նովոպոլոցկում : Լագունն իր վարած  «Peugeot 206» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ծառին և տեղում մահացել է: Ավտոմեքենայում գտնվել է նաև բելառուս ծանրամարտիկ Եվգենի Ժերնոսեկը: Վերջինս ներկայումս գտնվում է հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply