Ձախորդ օրեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2011 12:43

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մարզապալատում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի  առաջնության երկրորդ օրը ոչնչով չուրախացրեց Հայաստանի ներկայացուցիչ ,73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը: Նա հաղթեց ռումինացի Ադրիան Նիկուլաե Մերջեին, բայց հետո պարտվեց  Վրաստանի ներկայացուցիչ Ամբակո Ավալիանիին և դարձավ հանդիսական: Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրն անհաջողության էին մատնվել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը, 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը: Այսօր տատամի դուրս կգա 100 կգ քաշային Հակոբ Առաքելանը: Նրա մրցակիցն Իսրայելի ներկայացուցիչ Արիել Զեվին է:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply