System of a Down –ը կազմակերպել է աճուրդ` ճապոնիային աջակցելու նպատակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2011 11:13

System of a Down-ը eBay-ում    կազմակերպել է բարեգործական աճուրդ` տարերային աղետի հետևանքով տուժած ճապոնացիներին աջակցելու համար: Երաժիշտները վաճառքի են հանել կայանալիք համերգի տոմսերը, ինչպես նաև կոլեկտիվից Ջոն Դոլմայանի հետ ճաշելու հնարավորությունը: 2011-ի մայիսից հունիսին խումբը  նախատեսել է ելույթ ունենալ Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում: Տոմսերը լրիվ վաճառվել են, սակայն աճուրդի շրջանակներում դեռևս կարելի է հայթայթել: Հունիսի 21-ին խումբը համերգ կունենա Մոսկվայում, որը նույնպես աճուրդի շրջանակներում է կայանալու:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply