ՆԱՏՕ-ի ինքնաթիռները նոր հարված են հասցրել Տրիպոլիի կենտրոնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2011 10:51

ՆԱՏՕ-ի ուժերն ապրիլի 23-ին օդային հարվածների շարան են տեղացել Տրիպոլիի կենտրոնին: Հարվածներ ն ուղղված են եղել  Բաբ ալ-Ազիզայի զինաբազայի շրջանին , որտեղ, ենթադրվում է  թաքնվում է լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին: Իշխանությունների տվյալներով զոհվել է 3 մարդ: Agence France-Presse հայտնում է , որ շաբաթ օրը Տրիպոլիի վրայով մեծ քանակությամբ ինքնաթիռներ են թռել ու քաղաքում լսվում էին պայթյուններ: Լիբիական կառավարության ներկայացուցիչը հայտնել է ,որ մայրաքաղաքը դարձել է “բարբարոս խաչակիրների հարձակման թիրախ”:

Ապրիլի 22-ին ապստամբների մայրաքաղաք Բենգազի  է այցելեց ամերիկյան սենատոր Ջոն Մակքեյնը: Նա  դաշնակիցներին կոչ արեց ակտիվացնել ռմբակոծությունը և կարգավորել վարչակարգի հակառակորդներին զինամթերքի մատակարարումը: Նա առաջարկեց նաև ապստամբների կառավարությունը  ճանաչել իբրև լիբիական ժողովրդի հետաքրքրությունների լեգիտիմ կրող:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply