Վրաստանը ԱՊՀ-ից դուրս կգա օգոստոսի 18-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2009 17:17

vrastanՎրաստանը պաշտոնապես կդադարի լինել ԱՊՀ անդամ օգոստոսի 18-ից. այս մասին հաղորդում է «Вести»-ն:

«ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացի համաձայն` օգոստոսի 18-ից Վրաստանի դրոշը կհեռացվի ԱՊՀ գործադիր կոմիտեից: Որևէ միջոցառում վրացական կողմի մասնակցությամբ չի նախատեսվում»,- տեղեկացրել են Մինսկում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեից:

Միևնույն ժամանակ, փորձագետների որոշմամբ, Վրաստանը կշարունակի մասնակցել համագործակցության շուրջ 70 պայմանագրերի, որոնց նախկինում էլ կարող էին մասնակցել նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրները:

Ըստ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցչի` Վրաստանը չի մասնակցի այն պայմանագրերին, որոնց կարող են մասնակցել միայն ԱՊՀ անդամ երկրները: Վրաստանի համար կդադարեն գործել ԱՊՀ շրջանակներում ընդունված բոլոր որոշումները, որոնք կայացվել են երկրների ղեկավարների, կառավարությունների, արտաքին գործերի նախարարների և ԱՊՀ տնտեսական խորհուրդներում:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply