Ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 22, 2011 20:42

Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանն այժմ գտնվում է հետվիրահատական շրջանում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա բժիշկ Սահակ Սարիբեկյանը:

Ծանրամարտիկն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժշկի խոսքով`Յուրի Վարդանյանը տարել է ծանր վիրահատություն, բայց կոմայի մեջ չէ:

Իսկ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Յուրի Վարդանյանը հետվիրահատական շրջանում է:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք:

NEWS.am

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply