Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենները հեռացվել են աշխատանքից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2011 20:00
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ:  Այցերի նպատակը նախադպրոցական ուսումնական հաստատություններում  սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն  ուսումնասիրելն է:
Ապրիլի 11–ին Նուբարաշեն վարչական շրջանի թ.125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի և ճաշացանկի կոպիտ խախտումներ: Հիմք ընդունելով արձանագրված կոպիտ խախտումները` վարչական շրջանի ղեկավարի հրամանով թ.125 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից:
Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երևանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել  72 երեխա: Տնօրենը, փաստորեն, 35 երեխայի ավել թիվ է ներկայացրել:
Բացի այդ, ՙՃկուն համակարգով երեխայի հաճախման մատյանը՚ դրված չի եղել գործածության մեջ:  Երեխաների բացակայությունը որևէ փաստաթղթով չի հիմնավորվել:
Ապրիլի 14-ին և 15-ին մանկապարտեզի միջին խմբում երեխաների հաճախման մատյանում երեխաների հաշվառում չի կատարվել:
Հիմք ընդունելով արձանագրված խախտումները, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հրամանով հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Իրինա Աղաբեկյանը  հեռացվել է աշխատանքից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտվել է 2269 անգամ:
Print Friendly

Leave a Reply