23 անչափահաս դատապարտյալ ապրիլի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 22, 2011 19:52

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ այլընտրանքային  պատիժների կատարման բաժնում հաշվառված թվով 23 անչափահաս դատապարտյալ ապրիլի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ծաղիկներ դնելով  զոհերի հուշակոթողին` անչափահասներն այցելեցին  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Անչափահաս դատապարտյալները շրջեցին թանգարանի սրահներով, ուշադրությամբ դիտեցին ցուցադրված նկարները, Եղեռնի մասին պատմող տեսանյութերը: Անչափահասները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին թանգարան-ինստիտուտի աշխատակցի ամփոփ մեկնաբանությունները հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերի մասին: Ճանաչողական այցից հետո անչափահաս դատապարտյալները թողեցին իրենց գրառումները Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  հուշամատյանում` անկեղծ  հույս հայտնելով, որ այլևս  նման ոճիր չի կրկնվի աշխարհի որևէ երկրում:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply