Հնդկաստանի բանկում տերմիտները կերել են 10 մլն ռուփի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2011 18:56

Տերմիտները կերել են բանկում պահվող 10 մլն ռուփի արժողությամբ թղթադրամներ  (222 հազար դոլար): Դեպքը պատահել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող  Ութար Փրադեշ նահանգում: Բանկի աշխատակիցները տերմիտների “գործունեության” հետքերը հայտնաբերել են չորեքշաբթի օրը և իսկույն էլ տեղեկացրել ոստիկանություն ու մարզային մագիստրատի ներկայացուցիչներին:  Ոստիկանության ներկայացուցիչներն այժմ պետք է  պարզեն, թե ինչպես են տերմիտները հայտնվել բանկում: Նրանք նշել են նաև, որ առաջներում էլ են նմանատիպ  դեպքեր եղել, երբ կերել են փաստաթղթերն ու կահույքը: Տերմիտներն ապրում են գաղութներով, իսկ  դրանց թիվը կարող է  միլիոնների հասնել: Բոլոր տերմիտներն էլ սիրում են ցելյուլոզա, ինչից պատրաստվում է նաև թղթադրամը:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply