Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վրաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2011 18:26

Ապրիլի 21-ին Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց

Գ. Լեոնիձեի անվան Վրաց գրականության պետական թանգարանում կազմակերպված «Հիշողությունների ցուցահանդեսը»` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Ցուցանմուշները հիմնականում լուսանկարներ էին, փաստաթղթեր, կենցաղային իրեր և այլ նյութեր, որոնք պահպանվել են 1915-1923 թթ. Թուրքիայի տարածքում ծավալված վայրագությունների զոհ դարձած թբիլիսահայերի ընտանիքներում:

Ցուցահանդեսը կազմակերպել էր «Թբիլիսիի հայերի ասամբլեա» կազմակերպությունը` ի դեմս վերջինիս նախագահ Իրենա Օգանջանովայի և մեկն է միջոցառումների շարքից, որոնք Վրաստանի տարբեր հայկական կազմակերպությունները նախապատրաստել են ի հիշատակ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:

Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն էին դրսևորել նաև Վրաստանի լրատվամիջոցները: Միջոցառման ընթացքում Հայաստանի դեսպանը հարցազրույց տվեց վրացական ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստատեսությանը:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply