Երկրի վրա հայտնաբերվել է նոր 657 կղզի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2011 18:28

Գիտնականները քարտեզի վրա ավելացրել են 657 նոր կղզի, որոնց դիրքը մինչ օրս ճշգրտված չէր: Նոր տվյալները ներկայացված են Journal of Coastal Research ամսագրում: Հեղինակները վերլուծելով արբանյակային տվյալները, ինչպես նաև տեղագրական քարտեզները հայտնաբերել են ավելի քան 600 կղզի, որոնց մինչ այդ ուշադրություն չէին դարձրել: Ընդհանուր առմամբ, այժմ մասնագետներին հայտնի է   արգելապատնեշային  2149 կղզի, որոնց  գումարային երկարությունը 21 հազար կմ է: Դրանց մեծ մասի գծագրությունը ալիքների ու եղանակային վատ պայմանների ազդեցությամբ խիստ փոխվում են: Նմանատիպ կզղիները ձևավորվում են իբրև երկար, նեղ ու ցածր ավազային գոյացություններ և նստվածքային ապարներ` հաճախ շղթաներով: Արգելապատնեշային  կղզյակներ կան բոլոր մայրցամաքների երկայնքով (2/3-ը հյուսիսային կիսագնդում են), բացառությամբ Անտարկտիդայի:  Դրանք մայրցամաքային ափամերձ գոտին պաշտպանում են էրոզիայից:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply