Պեկինի կենտրոնից հանել են Կոնֆուցիոսի արձանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2011 18:04

Չինաստանի իշխանությունները Չինաստանի կենտրոնից հանել են Կոնֆուցիոսի արձանը,
որը տեղադրված էր ազգային թանգարանի մուտքի առջև: Արձանը , որ  կշռում էր 17 տ և ուներ մոտավորապես 8 մ բարձրություն, անհետացել է  ապրիլի 22-ի գիշերը: Հուշարձանը չինացի քանդակագործ Ու Վեյշենի աշխատանքն էր, որ տեղադրվել էր  2011-ի հունվարին, իսկ թե ինչ պատճառաբանությամբ է  հանվել, պարզ չէ: Պաշտոնական իշխանությունները կատարվածի առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չեն անում: Շուտով արձանի անհետացումից հետո բլոգերներն այն հայտնաբերել են թանգարանի ներքին բակում: Մինչև 1990-ականները Կոնֆուցիոսի փիլիսոփայական գաղափարներն արգելված էին, իսկ արգելքի հեղինակն էլ Մաո Ցզեդունն էր:  Ամենայն հավանականությամբ, իշխանությունը դեռևս պատրաստ չէ  մեծ փիլիսոփայի վերականգնմանը, այդ պատճառով արձանը տեղափոխել են “աչքից հեռու”: Թանգարանի ներկայացուցիչը մերժել է կատարվածի  քաղաքական ենթատեքստը,  բայցև  հրաժարվել մեկնաբանությունից:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply