Այս շաբաթ իրականացվել է 14,625 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2011 16:40

Ապրիլի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,510,321 ԱՄՆ դոլար 376.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 75,814,685 ԱՄՆ դոլար 377.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,625,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 376.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 376.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.3 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply