Տանգոյի հայրենիքում կանցկացվի տանգոյի համաշխարհային մրցաշարը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 17, 2009 16:25

tango3Այսօր Արգենտիանայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մեկնարկում է տանգոյի համաշխարհային մրցաշարը: Պարային զույգերը տարբեր երկրներից կպայքարեն 1-ին տեղի համար :

Արգենտինան տանգոյի հայրենիքն է` հենց այստեղ է ծնվել տանգոն մոտ 100 տարի առաջ: Մրցույթը, որ արդեն 7-րդն է, կանցկացվի երկու կատեգորիայով` սալոնային և բեմական տանգո: Հիմնական տարբերությունն այն է, որ սալոնային տանգոն ավելի մոտ է արմատներին և ունի ավելի խիստ կանոններ:

Մինչդեռ բեմական տանգոյի դեպքում զույգերը կարող են արտահայտել իրենց պատկերացումը տանգոյի վերաբերյալ, անգամ ներառեն այլ պարային շարժումներ:

Պարային մրցույթը դիտել ցանկացողներն այնքան շատ են, որ կազմակերպիչները հայտարարել են, թե մեկ մարդը 2 տոմսից ավել չի կարող գնել: Բացի այդ` տոմս գնել ցանկացողները պետք է հերթ կանգնեն վաղ առավոտից:

Բուենոս-Այրեսում տեղի կունենան նաև ցուցադրություններ, որտեղ կներկայացվեն տանգոյի վերաբերյալ տարբեր ստեղծագործություններ` երաժշտության սկավառակներից մինչև տանգոյի վարպետների լուսանկարներ` հատուկ կոշիկներով և հագուստով:

Քաղաքի տարբեր անկյուններում, ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, սկսնակների համար կլինեն տանգոյի դասեր, ինչպես նաև տնագո կպարեն հայտնի պարողներ:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply