«Էյփլը» մեղադրում է «Սամսունգին»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 22, 2011 14:41
Տեղեկատվական տեխնոլոգիաների «Էյփլ» (Apple) ընկերությունը գանգատ է ներկայացրել հարավկորեական «Սամսունգ» ընկերության դեմ` մեղադրելով նրան, որ բջջային հեռախոսների և տեղեկատվական տաբլետների արտադրությունում կրկնօրինակել է « Էյփլի» համանման արտադրանքը` «Էյփլ Այֆոնն» (IPhone) ու «Այփադը» (IPad):
«Ուոլ սթրիթ ջորնալի» հաղորդմամբ, որը ձեռք է բերել «Էյփլի» հայցի պատճենը, ընկերությունը մեղադրում է «Սամսունգին» «Այֆոնի» և «Այփադի» արտաքին տեսքը, դիզայնը, տուփը և ինտերֆեյսը կրկնօրինակելու համար: «Էյփլը» պնդում է, որ «Սամսունգը» խախատել է իր արտոնագրերի և արտադրական նմուշների հեղինակային իրավունքները:
«Սամսունգի» տեղեկատվական տաբլետը` «Գալաքսի տաբը» (Galaxy Tab), շուկայում համարվում է «Էյփլ Այփադի» գլխավոր մրցակիցը: Այս պահին «Էյփլը» վեճի մեջ է նաև ֆիննական «Նոկիայի», թայվանական HTC-ի և ամերիկյան «Մոտորոլայի» (Motorola) հետ:






Facebook
Tweet This
Email This Post
