Ինչպե՞ս կարելի է ներկել ձվերը

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 22, 2011 0:26

Ամենալավն իհարկե հայտնի սոխի կեղևն է, որը պետք է նախապես հավաքել: Դրա գույնից կախված` ձուն կարելի է ներկել բաց ոսկեգույնից մինչև մուգ շագանակագույն: Եթե կամենում եք, որ գույնն ավելի հագեցած լինի, ապա պետք է  սոխի կճեպի քանակը շատ լինի, իսկ ձուն էլ` ավելի երկար եփվի, ասենք` կես ժամ: Մանուշակագույն երանգ ստանալու համար պետք է ձուն եփել կարմիր սոխի կեղևով:

-Որպեսզի ձուն եփի ժամանակ չճաքի, մինչև եփելը պետք է տաք տեղ դնել, որպեսզի սենյակային ջերմաստիճան ունենա: Իսկ եփելու ժամանակ էլ ջրի մեջ 1 ճ.գդալ աղ լցնել:

Որոշ ընտանիքներում պահպանվում է պուտավոր ձվեր ներկելու ավանդույթը: Դրա համար հարկավոր է թաց ձուն  չոր բրնձահատիկների վրա գլորել ու փաթաթել թանզիֆի մեջ, իսկ անկյուններն ամուր կապել, որպեսզի բրինձը ամուր փակչի ձվին, ապա եփել սոխի կճեպով, սովորական ձևով: Որպեսզի ներկած ձվերը փայլեն, հարկավոր է  դրանք չորացնել, ապա ձեթապատել:

Կարելի է ձուն ներկել` գունավոր թելեր փաթաթելով, այդ դեպքում հետաքրքիր հետքեր  կմնան ձվի կեղևի վրա:

Ձուն արագ ներկելու համար հարկավոր է նախ պինդ խաշել որևիցե խոտաբույսով, ասենք` սպանախով կամ էլ կտրատած բազուկով (ցանկալի  է`  մուգ գույն ունեցող): Մարմարյա  արդյունք ստանալու համար հարկավոր է ձուն փաթաթել սոխի  կեղևի մեջ և փաթաթել թանզիֆով:

Ձու ներկելու բնական գույներ

Օքրա . անհրաժեշտ է 4 բաժակ կարմիր սոխի կեղև: Ձուն եփել 30 րոպեից 1 ժամ: Թրջելու ժամանակից կախված` ձուն դառնում է վառ կարմիրից մուգ կարմիր գույն:

Վարդագույն. եփած ձուն թրջել բազուկի հյութի մեջ:

Մանուշակագույն. տաք ջրի մեջ լցնել մանուշակի ծաղիկներ ու թողնել  ողջ գիշեր: Եթե ջրի մեջ մի փոքր կիտրոնահյութ լցնեք, ապա կստացվի նարդոսագույն:

Կապույտ. կարմրագլուխ կաղամբը կտրատել, 500 մլ ջրին ավելացնել 6 ճ.գդալ սպիտակ քացախ: Գիշերը թրջել, ու կստացվի կապույտ գույն:

Կանաչ. օգտագործվում է մանուշակագույնի լուծույթը` 1 թ.գդալ սոդայով կամ էլ` եփել սպանախով:

Նարդոսագույն. ձուն թրջել խաղողի հյութի մեջ:

Մուգ շագանակագույն. ձուն եփել 250 մլ սուրճի մեջ:

Ձվերը նաև նախշազարդում են զանազան պատկերներներով, որոնք նույնպես խորհրդանշական են, օրինակ` նոճին առողջության խորհրդանիշն է, սևգույնը` վշտի գույնն է: Սև հիմքի վրա անպայման կարմիր զարդանախշեր է պետք անել: Աղունիկը` հոգու խորհրդանիշն է, Ցանցը` կյանքի,սպիտակ գույնը` ամեն ինչի սկիզբը, որը երկնքում է կառուցվում: Դեղին ցանցը` արևի, ճակատագրի խորհրդանիշն է, որը երկրի վրա է կառուցվում:Կաղնին ուժ է նշանակում, կետիկները`  պտղաբերություն, սալորները սիրո խորհրդանիշ են: Ցանկացած հատապտուղ մայրություն է  խորհրդանշում, ծաղիկները` կուսություն:

Դիտվել է 4168 անգամ:
Print Friendly

Leave a Reply