Պակիստանում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 17, 2009 16:28
6 մարդ է զոհվել և 8-ը վնասվածքներ ստացել Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Պեշավար բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ մահապարտ ահաբեկիչը բեռնատար մեքենայով մտել է մեքենաների լիցքավորման կայան, որտեղ և գործարկել է պայթուցիկ սարքը:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:






Facebook
Tweet This
Email This Post
