Օլեգ Բլոխինը գլխավորեց ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 22, 2011 13:31
Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր նոր մարզիչ է նշանակվել Օլեգ Բլոխինը: Նրա թեկնածությանը կողմ է եղել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ 27 քվեարկողներից 19-ը: Այդ պաշտոնի մյուս թեկնածուն Յուրի Կալիտվինցևն էր, ով ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականություններ էր կատարում 2010-ի օգոստոսից: Ֆուտբոլի Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Պավել Յակովենկոն քվեարկությունից առաջ ինքնաբացարկ է հայտարարել: 58-ամյա Բլոխինը հայտնել է, որ խնդիր է դրվելու Ուկրաինայում և Լեհաստանում 2012-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում իր թիմը դուրս գա խմբից: Ի դեպ, 2006-ին Բլոխինի ղեկավարած Ուկրաինայի հավաքականը հասել էր մինչև աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:






Facebook
Tweet This
Email This Post
