Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2011 13:00

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած տասը օրում՝ ապրիլի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետությունում արձանագրված սպանության 1 և սպանության փորձի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 83 դեպքից բացահայտվել է 77-ը, խարդախության 40 դեպքից՝ 38-ը իսկ խուլիգանության 11 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է նաև գողության 77 և կողոպուտի 2  դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9, գողության 10, խարդախության 4 և ավազակային հարձակման ու խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 10 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար. 9 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply