Թուրքիան համոզում է Օբամային չարտաբերել «եղեռն» բառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2011 12:42

Թուրքիան շարունակում է եռանդուն հարաբերությունները Վաշինգտոնի հետ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ին`  1915 թ. Օսմանյան Թուրքիայում եղեռնի զոհերի հիշատակի օրը  կատարվելիք հայտարարության առնչությամբ:

Ինչպես հայտնում է Armenia Today-ը,  Թուրքիայի ՆԳՆ ներկայացուցիչ Սելչուկ Ունալը հայտնել է, որ Անկարան հույս ունի, թե «ամերիկյան  կառավարությունը կցուցադրի օբյեկտիվ ու  անկողմնակալ դիրքորոշում, ինչը կհամապատասխանի երկկողմյան բարձր մակարդակի հարաբերություններին»: Խոսելով Իրանում հայ ռեժիսորի` եղեռնի մասին նկարահանած ֆիլմի ցուցադրության մասին, Ունալը նշել է, որ Թուրքիան այդ առիթով համապատասխան միջոցներ է ձեռնարկել: Նրա խոսքով, Իրանի իշխանությունները վստահեցրել են, որ նրանք ոչ մի դեպքում չեն աջակցի նման ձեռնարկի: Իսկ Ժնևում Յայոց եղեռի հուշարձանի կանգնեցման հարցը մեկնաբանելով` Ունալը հայտարարել է, որ ձեռնարկը քաղաքապետարանի մակարդակով է ընդունված, և Անկարան չի տիրապետում տեղեկության` արդյոք իշխանությունները հավանության արժանացրել են, թե ոչ:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply