Սևերի սև օրը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 17, 2009 15:40
Պետեր Լեկոն և նրա կինը` Սոֆին
Ջերմուկում շարունակվող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրում սև խաղաքարերով հանդես եկած մեր երկրի երկու շախմատիստներն էլ անհաջողության մատնվեցին: Լեւոն Արոնյանը զիջեց ուկրաինացի Պավել Էլյանովին, իսկ Վլադիմիր Հակոբյանը` ուկրիանացի մեկ այլ շախմատիստի` Սերգեյ Կարյակինին:
Գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան` հունգարացի Պետեր Լեկոն, Հայաստանում իրեն ինչպես տանն է զգում:
Նա սևերով հաղթեց բուլղարացի Իվան Չեպարինովին և, միավորների իր պաշարը հասցնելով 5-ի, վստահորեն գլխավորում է աղյուսակը: Նրան հաջորդում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովը (4,5-ական միավոր), Արոնյանը, Կարյակինը, Էլյանովը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, ռուսաստանցի Եվգենի Ալեքսեևը (բոլորն էլ` 4-ական), ֆրանսիացի Էթյեն Բաքրոն (3,5), ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն (3), Հակոբյանը, Չեպարինովը, ամերիկացի Գատա Կամսկին (բոլորն էլ` 2,5-ական), ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևը (1):
Մնում է հուսալ, որ այսօր մերոնք խաղալով սպիտակներով` կկարողանան բարելավել մրցաշարային իրենց դիրքերը: Արոնյանի մրցակիցն է Կարյակինը, իսկ Հակոբյանինը`Բաքրոն:






Facebook
Tweet This
Email This Post
