Եգիպտոսի դատարանը կարգադրել է ողջ երկրում վերացնել Մուբարաքի դիմանկարներն ու անունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2011 12:08

Եգիպտոսի դատարանը հրաման է արձակել, որի համաձայն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ու նրա ընտանիքի անդամների  դիմապատկերները և հուշարձանները ողջ երկրում պետք է վերացվեն, իսկ նրանց անունները` ջնջվեն բոլոր պետական հիմնարկների ցուցանակներից:

Փաստաբան Սամիր Սաբրին, որը Մուբարաքի դեմ արդեն մի քանի հայց է  ներկայացրել,  համոզում է, որ իբր նախագահի ու նրա ընտանիքի անունները  կոռուպցիայի ու բռնակալության մարմնացում են: «Ինչու պետք է նրանց անունը շարունակի աչք զարնել: Դա թույլատրելի է միայն այն դեպքում, եթե հարգանք ունես տվյալ ղեկավարի հանդեպ: Իսկ այսօր դա սոսկ սադրանք է»:

Դատավոր Մուհամադ Հասան Օմարի  որոշման մեջ ասվում է, որ «Մուբարաք» ազգանունը     «սարսափելի տառապանք» է պատճառում  անկարգությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին: Մուբարաքն ու իր որդիները մեղադրվում են կոռուպցիայի ու հակակառավարական ցույցերի ժամանակ խաղաղ բնակիչների սպանության մեջ:

Մինչ օրս Մուբարաքին մեղադրանք չի առաջադրվել, իսկ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նախկին նախագահն ավելի շուտ կմեռնի, քան բանտում կհայտնվի, քանի որ այդ գործն ավելի,  քան 20 տարի կտևի:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply