Արդյունքը` առանց մեկնաբանության

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 22, 2011 12:26

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում  մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որը 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային է, շատ անհաջող սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները: Մեկնարկային օրը մեր երկրի չորս ձյուդոյիստներից ոչ մեկն էլ չուրախացրեց: Ձախողվեցին հավաքականի տիտղոսակիր մարզիկներ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը և 66 կգ քաշային Համբարձում Տոնոյանը, 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը: Ընդ որում, Տոնոյանն ու Հարությունյանը պարտվեցին հենց առաջին գոտեմարտում և դարձան հանդիսական: 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը: Հավելենք, որ, Հայկական ձյուդոյում բարեփոխումներ իրականացնելու համար, այդ մարզաձևի մեր երկրի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը վստահվել է ռումինացի Կոնստանդին Բոգդանին, իսկ ձյուդոյի Հայաստանի  ազգային հավաքականի ղեկը ստանձնել է նրա հայրենակից  Ադրիան Կրոիտորուն: Արդյունքը` առանց մեկնաբանության:Ի դեպ, երկու մասնագետներն էլ Հայաստանի չափանիշներով պատկառելի աշխատավարձ են ստանում, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային էլ պետությունից աջակցության կարգով 2011-ին 71 մլն դրամ է հատկացվել:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply