Ավտովթար` Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2011 12:09

Նույն օրը՝ժամը 23.58-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Գեներալ Բաբայան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Ավտո Սիթի» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի Լ 0862 պետհամարանիշի (վարորդ, 1991թ. ծնվ. Անդրանիկ Խաչիկյան) և «ՎԱԶ-2108» մակնիշի 01 ՕՍ 141 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1961թ.-ին ծնված Աշոտ Հովսեփյանը  և ուղևոր, 1962թ.ին ծնված Մարինա Զաբունյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել է ավտոմեքենաների շարժիչների հովացում, իսկ վառելիքի արտահոսք չի նկատվել:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 2075 անգամ:
Print Friendly

Leave a Reply