«Արարատը» անսպասելիորեն հաղթեց «Փյունիկին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 17, 2009 16:48

footballԱվարտվեց  ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը:
Երեկ` Աբովյանում կայացած  խաղին,  Երևանի «Արարատը» 1:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկի» նկատմամբ: Խաղի 75-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Գևորգ Նռանյանը:

«Փյունիկը» առաջնության առաջատարն է, իսկ «Արարատը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Սա ընթացիկ առաջնությունում «Արարատ»-ի 1-ին հաղթանակն էր, մինչդեռ   «Փյունիկը» կրեց 1-ին պարտությունը:

Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում Երևանի «Ուլիսին» հաղթանակ բերեց Արթուր Քոչարյանի` 56-րդ րոպեին  Գյումրիի «Շիրակի» դարպասը խփած գնդակը` 1:0:

Վաստակած 38-ական միավորով աղյուսակը գլխավորոմ են «Փյունիկը» և «Միկան»: Հաջորդում են «Ուլիսը» (36), «Բանանցը» (31), «Գանձասարը» (26), «Շիրակը » (15), «Կիլիկիան» (11), «Արարատը» (6): «Փյունիկը» և «Բանանցը» այս մրցաշարում 17 խաղ են անցկացրել, մյուս թիմերը` մեկով ավելի:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply