Վերանորոգվել է Սասունիկի բուժամբուլատորիան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2011 11:21

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Սասունիկ համայնքի բուժամբուլատորիան սկսել է աշխատել բարեկարգ եւ նոր սարքավորումներով հագեցած պայմաններում: Այդ հնարավորությունն ընձեռնվել է ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի կողմից իրականացված վերանորոգման շնորհիվ:

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 28 մլն դրամ է: Ինչպես «Արմենպրես»-ի Արագածոտնի մարզի թղթակցին տեղեկացրեց համայնքապետ Արման Սարգսյանը, դրանում իր մասնաբաժինն է ունեցել նաեւ համայնքը` կատարելով 5տոկոսի չափով ներդրում: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, ամբողջովին նորացվել է սանհանգույցը, կառուցվել է բնական գազով աշխատող առանձնացված կաթսայատուն:

Հիվանդների տրամադրության տակ են ընտանեկան բժշկության ծրագրով նախատեսված բոլոր մասնաբաժինները` մանկական, մանկաբարձական, էլեկտրասրտագրական, համակարգչային կաբինետները, մանկական սենյակը եւ այլն: Ներկայում վերանորոգման կարիք կա նաեւ ամբուլատորիայի մյուս հատվածում, որի իրականացման համար մարզի ղեկավարությունը նոր հնարավորւթյուններ է փնտրում:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply