Որքան աշխատավարձ են ստանում երկրների ղեկավարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2011 10:17

ԱՄՆ նախագահի աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է: Գրեթե նույնքան էլ ստանում է Ճապոնիայի վարչապետը: ԳԴՀ-ի կանցլերի աշխատավարձը 220 հազար դոլար է, իսկ Ֆրանսիայի նախագահինը` 83 հազար:

Լենինը 1917-ի դեկտեմբերին իր համար ամսական աշխատավարձ էր սահմանել ` 500 ռուբլի , որը մոտավորապես համապատասխանում էր որակավորում չունեցող աշխատավորի աշխատավարձին: Բարձրաստիճան  կուսակցականների պարագայում ցանկացած այլ եկամուտ` ներառյալ հոնորարները,    խստիվ արգելված էին: Ստալինի համար  225 ռուբլի աշխատավարձ էր սահմանված: 1935-ին այն  դարձավ 500 ռուբլի, իսկ մեկ տարի անց` 1200 ռուբլի: Միջին աշխատավարձը ԽՍՀՄ-ում 1100 ռուբլի էր և չնայած Ստալինն ամենևին էլ  իր աշխատավարձի հույսին չէր, նա լիարժեք կարող էր ապրել նաև այդ աշխատավարձով: Խրուշչովը ստանում էր  ամսական 800 ռուբլի, ինչը 9 անգամ գերազանցում էր երկրում միջին աշխատավարձը: Բրեժնևն իրեն Լենինյան Միջազգային մրցանակի արժանացրեց 1973-ին (25000 ռուբլի), իսկ 1979-ից սկսած`  նրա բյուջեն պարբերաբար հարստանում էր մի քանի հազարանոց հոնորարներով` «Վերածնունդ»,«Մալայա զեմլյա» ու «Խոպան» եռահատորի բազմակի վերահրատարակման արդյունքում: Յուրի Անդրոպովը «վերադարձրեց» Խրուշչովյան  աշխատավարձը. ամսական ստանում էր 800 ռուբլի: Սակայն, Անդրոպովը լրիվ պահպանեց «բրեժնևյան հոնորարների» համակարգը, այսինքն` ցանկացած վճարում ու հոնորար, բացի աշխատավարձից: Օրինակ 800 ռուբլի հաստատուն աշխատավարձի դեպքում, միայն 1984-ի հունվարին նրա եկամուտը կազմել է 8800 ռուբլի: Չեռնենկոյի եկամուտները, ըստ կուստոմսի,  կազմում էին 1200-1700 ռուբլի: Նա սովորություն ուներ միշտ թաքցնել խոշոր գումարները: Այսպես`  հետազոտողները չհայտնաբերեցին 4550 ռուբլի հոնորարը, որ նա ստացել էր Պետհրատից:

Գորբաչովը 1990-ին ստանում էր 800 ռուբլի աշխատավարձ: Սակայն, ամրապնդելով երկրի ղեկավարի ու պետքարտուղարի  դիրքերը, սկսեց ստանալ 3000 ռուբլի այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ում միջին աշխատավարձը 500 ռուբլի էր: Բորիս Ելցինը,  գրեթե մինչև վերջ ստանում էր «խորհրդային» աշխատավարձ: Միայն 1999-ին դրա չափը ավելացավ` հասնելով 15000 ռուբլու, որն 9 անգամ գերազանցում էր երկրում միջին աշխատավարձը:

Նազարբաևին և նրա ընտանիքին ամբողջությամբ ապահովում է պետությունը: Սակայն ինքն իր համար սահմանել է ամսական 4 հազար դոլար աշխատավարձ: Հեյդար Ալիևը` ամսական ստանում էր 1900 դոլար, իսկ Սապամուրատ Նիյազովը` ընդամենը 900 դոլար: Վլ. Պուտինն առաջին ամիսներին ստանում էր «ելցինյան» աշխատավարձ: Սակայն, 2002-ի հունիսի 30-ից նրան տարեկան  630 000 ռուբլի (մոտ 25000 դոլար) աշխատավարձ էր սահմանվել  ավելացրած` գաղտնիության ու լեզուների տիրապետման համար հավելավճարները: Պուտինը նաև զինվորական գնդապետի թոշակ է ստանում:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply