Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ–ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 21, 2011 19:47

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան հանդիպել է ՀՀ–ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ : «Ինձ ուրախացնում են այն դրական փոփոխությունները, որ այսօր առկա են մեր հարևան երկրում և մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիումե,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ ինչպես Երևանի, այնպես էլ Թբիլիսիի համար օգտակար կարող է լինել մունիցիպալ կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: Կողմերը քննարկել են երկկողմ փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ընդգծելով տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության անհրաշեշտությունը, իր աջակցությունն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ£

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply