Ահաբեկչական գործողությունից հետո այսօր Ինգուշեթիայում հայտարարված է սգո օր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 17, 2009 14:30
Ւնգուշեթիայի առողջապահության նախարարության նախնական տվյալներով` Նազրանիայում ահաբեկչական հարձակման ժամանակ մահացել է 19 մարդ, իսկ մոտ 83 մարդ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ: Մահացածների դիակները դրահերձարանում են:
«Regnum.ru» կայքը հայտնում է, որ այսօր` օգոստոսի 17-ին, առավոտյան Նազրանիայի կենտրոնում` ներքին գործերի նախարարության շենքի շրջակայքում, գործի է դրվել ձեռքի պատրաստված հրազեն: Մահապարտը հրազենը տեղադրել էր Նազրանիայի ներքին գործերի բաժանմունքի դարպասների մոտ` գործարկելով իր մեքենայից: Պայթյունի արդյունքում տուժել են նաև կառույցի մոտակայքում գտնվողները և ոստիկանները, բնակելի տուն, ինչպես նաև վառվել է 20 մեքենա:
Օգոստոսի 17-19 Ինգուշեթիայում հայտարարված է սգո օր:






Facebook
Tweet This
Email This Post
