Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ–ում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 16:26Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան հանդիպել է ՀՀ–ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: «Ինձ ուրախացնում են այն դրական փոփոխությունները, որ այսօր առկա են մեր հարևան երկրում և մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիումե,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ ինչպես Երևանի, այնպես էլ Թբիլիսիի համար օգտակար կարող է լինել մունիցիպալ կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը£ Կողմերը քննարկել են երկկողմ փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ընդգծելով տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության անհրաշեշտությունը, իր աջակցությունն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
