Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2011 18:35

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններում` տեղում ծանոթանալու նրանց գործունեությանը: Այս համատեքստում էր քաղաքապետի Դավթաշեն վարչական շրջան կատարած այսօրվա առաջին աշխատանքային շրջայցը:
Դավթաշենի առաջին թաղամասում էլ Կարեն Կարապետյանը ծանոթացավ համատիրությունների աշխատանքին: Տարածքում ներկա համատիրությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում քաղաքապետը, ներկայացնելով քաղաքապետարանի որդեգրած եռաստիճան կառավարման մոդելը, հորդորեց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել, արդյունավետ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին ու առարկայական լուծումներ գտնել: Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ քաղաքապետարանը աջակցելու է կայացած կամ հաջողված համատիրություններին, ինչը կարող է խթանող ազդակ դառնալ թերացող համատիրությունների համար և վերջնարդյունքում նպաստել համատիրությունների կայացմանը:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ներկայացրել այն ծրագրերն ու անելիքները, համաձայն որի առավել համակարգված կդառնա քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքը.

Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ. <<Մենք պետք է կանգնած լինենք քաղաքացու կողքին ինչպես իրավական, այնպես էլ կենցաղային խնդիրների լուծման առումով>>,- շեշտել է քաղաքապետը:
Անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարներին պատվիրակված լիազորություններին և գործառույթներին` Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանով իսկ բարձրանում է պատասխանատվությունը և զուգահեռ ավելի արդյունավետ աշխատանքի պահանջ է դրվում:


Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply