Համահայկական խաղերի մեդալները գտան իրենց տերերին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 17, 2009 15:40
Լարված պայքարում ընթացան Համահայկական խաղերի բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերի եզրափակիչ հանդիպումները:
Երևանի «Դինամո» մարզասրահում անցկացված հանդիպման ընթացքում բասկետբոլի Սոչիի հավաքականը, հաղթելով Լոս Անջելեսի թիմին (72:68), հռչակվեց ուժեղագույնը: Մայրաքաղաքի Արաբկիրի համայնքի թիվ 1 մարզադպրոցի դահլիճում կայացած բասկետբոլիստուհիների մրցաշարի վճռական խաղում Երևանի հավաքականն առավելության հասավ Թեհրանի ընտրանու նկատմամբ` 72:66 և դարձավ չեմպիոն:
Բասկետբոլիստների և բասկետբոլիստուհիների մրցաշարերի 3-րդ մրցանակակիրներ դարձան Թեհրանի և Գյումրիի ներկայացուցիչները:
Աբովյանի քաղաքային մարզադաշտում անցկացված ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում Թեհրանի հավաքականը նվազագույն առավելությամբ հաղթեց Երևանի թիմին` 1:0: Երրորդը` Բեյրութի ընտրանին էր:






Facebook
Tweet This
Email This Post
