Թամարա Պողոսյանը կներկայացնի հրաժարականի դիմում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 18:20
Թամարա Պողոսյանի հրաժարականի դիմում է ներկայացնելու: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը: NEWS.am-ի հարցին, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի աշխատակիցները արդեն ազատման դիմումներ են գրել, նա պատասխանեց, որ այժմ իրենք հրաժարականների գործընթացում են գտնվում, այսինքն` մեկը ներկայացրել է, մեկը` դեռ ոչ, բայց այլ մանրամասներ չնշեց` պատճառաբանելով, որ մամուլի ասուլիս կլինի եւ այնտեղ կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ վերջերս Թամարա Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու համար։ Թամարա Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր հնչեցին նաեւ Սփյուռքի նախարարությունից։
«Թամար Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ եւ շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին եւ դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»,- մասնավորապես հայտարարել էր սփյուռքի փոխնախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
