«Վերապրումներ». Կառլեն Քոսայանի աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 21, 2011 18:02

Այսօր «Հ. Շարամբեյանիանվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի» ցուցասրահում կայացավ ժողովրդական վարպետ, քանդակագործ, արծաթագործ Կառլեն Քոսայանի «Վերակերպումներ» խորագրով անհատական ցուցահանդես բացման արարողությունը:

Ցուցահանդեսի մուտքը ազատ է և կշարունակվի մինչ մայիսի 5:

Դահլիճում ներկայացված էին վարպետի լավագույն գործերը, գլխավոր գլուխգործոցը` Արծիվը` «Արցախ-1988թ, տարբեր վզնոցներ, ապարանջաններ և այլն:

Ցուցահանդեսին ներկայացված է Կառլեն Քոսայան կատալոգի վաճառքը, որի վաճառքից գոյացած գումարը կհատկացվեի Արցախի մանկատան երեխաներին: Վարպետի աշխատանքների մեծ մասը բերվել են  Ֆրեզնոյից:

Ցուցահանդեսը կոչվում է «Վերապրումներ», քանի որ հեղինակն այդպիսով ցանկացել է միավորել «տիեզերքը, բնությունը, արվեստը»:

Դրամատուրգ, մշակույթի գործից Սամվել Խալաթյանը նշեց,  որ  մոտ 50 տարի առաջ վարպետը արդեն հմուտ արվեստագետ էր` Հոլանդիայում լիներ, թե Ֆրեզնոյում «նա Հայաստան էր տենչում, հայ խաչքար էր ուզում»:

Կառլեն Քոսայանն  ասաց, որ մեկ էլ Հայաստանում ցուցահանդես է ունեցել  40 տարի առաջ.   «Ինձ 2 ամսով հրավիրել էին Վ. Սարոյանի անվան թանգարան, բայց պահեցին 8 ամսով, ասելով` հայի գործը թող մի քիչ երկար մնա»:

Հյուրերի ցուցակում էին` արվեստագետներ, գրականագետներ, հայտնի նկարիչ` Ռաֆայել Աթոյանը, երգիչ` Արամեն, որը վարպետի ազգականներից է, և վարպետի համար բազում հարազատ ու սիրված դեմքեր: Ցուցահանդեսի ավարտին կար հյուրասիրություն ֆուրշետ: Հյուրերը բարձրաձայն խմեցին վարպետի կենացը` մաղթելով առողջություն և բազում նորանոր գործեր:

ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply