Աշխարհում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 2 հազարի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2009 16:26

xozi-gripԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում A/H1N1 վիրուսից (խոզի գրիպ) զոհերի թիվը հասել է 2000-ի, ևս 230 հազար մարդ վարակված է այս հիվանդությամբ:

Դեռ ուրբաթ օրը, ինչպես տեղեկացնում է «Ռիա նովոստին», ողջ աշխարհում այս վարակից գրանցված էր 1.906 մահվան  և   221. 829 հիվանդացության դեպք:

Ռուսաստանում պաշտոնապես արձանագրվել է խոզի գրիպի 142 դեպք: Վարակվածության մի քանի հազար դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում, Կանադայում,Մեքսիկայում, Չինաստանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Չիլիում:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply