Տիգրան Դավթյան. «Կառավարությունն աջակցում է ներդրումային ծրագրերին»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 21, 2011 16:42

«Այսօր կառավարությունը ընդունել է հերթական որոշումը, որը ուղղված է տնտեսության խթանմանը, նոր հզորությունների ձևավորմանը և արտահանմանն ուղղված ծրագրերի աջակցմանը»,-այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում: Գործադիրի ընդունած որոշմամբ նախատեսվում է թույլատրել «Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը` մինչև 2015 թվականը:
«Արարատ գրուպ» ընկերությունը Հայաստանում ներդրում իրականացնող բրիտանական կազմակերպության ռեզիդենտ ընկերությունն է և իր գործունեությունը ծավալելու է Արարատի մարզում: Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը, ըստ Տիգրան Դավթյանի, կկազմի 27 մլն ԱՄՆ դոլար: Կստեղծվի 220 աշխատատեղ:
«Ձեռնարկությունն ընդհանուր առմամբ պատրաստ է, և տեխնիկական շահագործումը կիրականացվի հունիս-հուլիս ամիսներին: Այն մինչև տարեվերջ ամբողջությամբ կաշխատի: Այն նոր ձեռնարկություն է, բավական ժամանակակից տեխնոլոգիական հոսքագծերով, որտեղ իրականացվելու է սննդի վերամշակում, հանքային ջրերի արտադրություն»,- տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Դիտվել է 2379 անգամ:
Print Friendly

Leave a Reply