Խոշոր ավտովթարներից` 30 զոհ Բոլիվիայում և Պերուում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 17, 2009 13:15
Բոլիվիայում 19 մարդ է զոհվել և 26-ը վիրավորվել ավտոտրանսպորտային պատահարի պատճառով· մայրաքաղաք Լա-Պասից 70 կմ հեռավորության վրա ուղևորատար ավտոբուսը ընկել է 100 մետր խորությամբ անդունդը:
Բոլոր տուժածներն ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, վթարի պատճառը եղել է վարորդի անուշադրությունը:
Բոլիվիայի հարևան Պերուում էքսկուրսիա իրականացնող միկրոավտոբուսը ընկել է կիրճը, զոհվել է 11 մարդ, մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել: Ըստ վարկածի` վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը և կորցրել է մեքենայի կառավարումը:






Facebook
Tweet This
Email This Post
