Եգիպտոսում պահանջում են անվանափոխել բոլոր հիմնարկները, որոնք կրում են նախկին նախագահ Մուբարաքի կնոջ անունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2011 15:38

Եգիպտոսում ավելի ու ավելի բարձր են հնչում Մուբարաքի կնոջ պատվին անվանված հիմնարկների վերանվանման պահանջները: Իսկ դրանք, բանից պարզվում է, առնվազն  550-ն են:

Կահիրեում խոսում են այն մասին, որ նախկին առաջին տիկինը շուտով կանչվելու է հարցաքննության: Նա կասկածվում է պետական միջոցների յուրացման մեջ:

Հոսնի Մուբարաքը ներկայումս փաստացի կալանքի մեջ է: Նա կասկածվում է կոռուպցիայի և  հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում անցկացվող բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցների սպանության մեջ:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply