Արմեն Աշոտյանը` ի պատասխան ռումինացի լրագրողի հարցին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 21, 2011 15:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն  Աշոտյանը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Ռումինիայի  կրթության և գիտության  նախարար Դանիել Ֆուներիուի հետ, որից հետո երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի  ընթացքում ռումինացի լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես նա կմեկնաբանի Ռումինիայի նախագահի Բաքվում կատարած հայտարարությունը և ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանի պատասխանը և արդյոք նա այդ հայտարարությունը չի դիտարկում որպես խոչընդոտ՝ կրթության և գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության  համար:
Նախարար Արմեն  Աշոտյանը պատասխանել է, որ հայ-ռումինական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում խարսխված են ոչ թե աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի վրա,  այլ՝ քաղաքակրթական նմանությունների և ընդհանրությունների վրա: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի մոտեցումներին համաձայն՝ հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ ինքնորոշման, խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, վաղուց կայացրել է իր որոշումը և որևէ կարծիք, որը հակասում է Ղարաբաղի ժողովրդի այդ որոշմանն ու միջազգային հանրության դիրքորոշմանը և արված է Ադրբեջանի իշխանությանն հաճոյանալու համար, չի կարող ազդել Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի վրա:
Դիտվել է 4739 անգամ:
Print Friendly

Leave a Reply