Զատիկը տոն է, իսկ տոնը` նաև ուտեստներով լի սեղան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 21, 2011 15:06

Զատիկը տոն է, իսկ տոն նշանակում է նաև ուտեստներով լի սեղան: Իսկ սեղանն էլ իր հերթին  նշանակում է ավերորդ կիլոգրամներ, որոնք հետագայում դառնալու են պատուհաս: Էլ չխոսենք նրանց մասին, ովքեր մեծ պահքին հետևել են ու այժմ էլ տոնը նրանց համար կրկնապատկվում է: Ուստի,  ինչ կարելի է անել, որ զատիկը պատվով` “հեշտ ու առանց ավելորդ կգ-ի” տոնեք:

-Առաջին հերթին մի մոռացեք, որ օրգանիզմը չի սիրում, երբ շտապում ենք: Ավելորդ կգ-ների դեմ էլ հնարավոր չէ արագորեն պայքարել: Դրա համար անհրաժեշտ է հետևողականություն և համբերություն ունենալ:

– սննդակարգից հանեք սառն ըմպելիքները, բացի ջրից: Ավելին, օրական խմեք նվազագույնը 2 լ ջուր, քանի որ այն  նպաստում է առողջ նյութափոխանակությանը: Բացի այդ, ջուրը ստամոքսը լցնում է և քաղցը թեթևակի մարում:

-միայն ջրով հնարավոր  չէ յոլա գնալ. դրա համար կերեք բանջարեղեն, 5 % յուղայնությամբ կաթնամթերք, հավի ու տավարի միս և օգտակար ճարպեր պարունակող մթերք` զեյթունի ձեթ, ընկույզներ: Եթե քաղցի պահանջ ունեք, ապա կարելի է դառը շոկոլադով , մի քիչ մեղրով կամ էլ որակյալ պաղպաղակով հագեցնել այն:

-Նախաճաշեք  արթնանալուց երկու ժամ հետո:

-Արդյունավետ է յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ սնունդ ընդունելը:  Միրգ ու յոգուրտ կերեք, որը ձեր քաղցը փոքր ինչ  կկոտրի, աշխատանքից տուն գալով մի փորձեք կուլ տալ ձեռքի տակ պատահած ուտելիքը:

-Սննդակարգ և սպորտ. սրանք ևս անհրաժեշտ են կեցվածքի ու առողջության համար, սակայն դրանք էլ պետք է լինեն չափավոր ու ձեր հնարավորությունների  ու առողջական վիճակի համեմատ ընտրված: Եթե մարզումների սրահներ հաճախելու հնարավորություն չունեք, ապա կարող եք քայլել, վազել կամ  հեծանիվ քշել:

Դիտվել է 3415 անգամ:
Print Friendly

Leave a Reply