Ավտովթար Ալավերդի-Վանաձոր ճանապարհին, 1 մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2011 14:56

Ապրիլի 20-ին  ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1986 թ. ծնված Կիմա Ս.-ի վարած «Հունդայի Ցիվիկ» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է 1972 թ. ծնված Տիգրան Ք.-ի վարած «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսին, ինչի  հետևանքով «Հունդայի Ցիվիկ» ավտոմեքենայի ուղևորը` 33-ամյա  Նվեր  Բարսեղյանը,  տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը, վարորդը և «ՊԱԶ-672»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply