Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2011 14:40

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4, խարդախության 5 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է նաև գողության 5  դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝  1 և գողության 3  դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները նույն ժամանակահատավածում հայտնաբերել են որսորդական 2 հրացան, 1 ատրճանակ, ինքնաձիգի 3 պահունակ, 1 կգ 35 գրամ վառոդ և տարբեր տրամաչափի 186 փամփուշտ:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 1 հրացան, 2 ատրճանակ, 2 նռնականետ, 2 հրթիռանետ, 6 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 4 պահունակ և տարբեր տրամաչափի 1485   փամփուշտ:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply