Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանը առաջիկայում կբացվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2009 14:35
phenyan

Հյուսիսային Կորեայի առաջնորդի և «Hyundai» կոնցեռնի ղեկավարի հանդիպումը

Հյուսիասյին Կորեան համաձայնել է բացել սահմանը Հարավային Կորեայի հետ` տուրիզմին նպաստելու և կորեական մասնատված ընտանիքներին վերամիավորելու համար:  Հարավկորեացի տուրիստները և բիզնեսմենները շուտով ազատ մուտք կունենան Հյուսիսային Կորեա:Այս մասին հաղորդել են հյուսիսկորեական լրատվամիջոցները:

Սակայն, միևնույն ժամանակ, լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ողջ հյուսիսկորեական բանակը գտնվում է բարձր մարտական վիճակում` համատեղ ամերիկա-հարավկորեական զորավարժությունների պատճառով:

Փհենյանը սպառնացել է ատոմային հարված հասցնել իր սուվերենությունը խախտելու ցանկացած փորձի դեպքում. Փհենյանը իր սահմանից հարավ ընկած տարածքում զորավարժությունների անցկացումը համարում է ներխուժման նախապատրաստություններ:

Մինչդեռ սահմանային ռեժիմի թուլացումը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի և հարավկորեական «Hyundai» կոնցեռնի ղեկավարի հանդիպումից հետո:

«Hyundai» ընկերությունը կարգավորում է տուրիստական այցելությունները դեպի Հյուսիսային Կորեա, ինչպես նաև ղեկավարում է երկրի հարավում գտնվող համատեղ ձեռնարկությունը, որն, ըստ «BBC»-ի` Փհենյանի համար կարևոր եկամուտի աղբյուր է:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply