Դեն նետեք հին կոշիկը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 21, 2011 13:47

Անընդհատ հետաձգելով հին, սակայն շատ սիրելի կոշիկներից հրաժարվելը  մենք, փաստորեն  վնաս ենք հասցնում մեր ողնաշարի առողջությանը:

Արևմուտքի մասնագետները հավաստիացնում են, որ հին կոշիկը պետք է անհապաղ աղբանոցը նետել, քանի որ դրա անհամաչափ մաշվածության պատճառով  քայլելու ժամանակ սաստիկ փոխվում   ու սխալ է բաշխվում ողնաշարի վրա ընկնող ծանրությունը: Եթե մաշված կոշիկները կրում եք անընդհատ, ապա դա կհանգեցնի ողնաշարի ծռման, ինչպես նաև`  ոտքերի ու հետույքի մկանային տոնուսի անկման, որոնց վրա ծանրաբեռնվածությունը  նույնպես անհամաչափ է բաշխվում: Մասնագետները հավատացնում են, որ բոլոր մաշված կոշիկներն էլ միատեսակ ազդեցություն են թողնում`  անկախ դրա կրունկի բարձրությունից կամ էլ բացակայությունից:

Դիտվել է 1781 անգամ:
Print Friendly

Leave a Reply