Հայաստանից կմասնակցեն յոթը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 21, 2011 13:43

Ապրիլի 22-24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կկայանա ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունը: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն  7 մարզիկ` Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Գարիկ Հարությունյանը, Արտուշ Այդինյանը (երկուսն էլ` 55 կգ), Գոռ Հարությունյան, Արսեն Թովմասյան ( երկուսն էլ` 60 կգ), Վասպուրակ Մկրտչյան ը (66 կգ), Անդրանիկ Չափարյանը (73 կգ), Մհեր Կարապետյանը (81 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Տիգրան Բաբայանը, մարզիչը` Նաիրի Մաթևոսյանը:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply