Մոսկվայի մերձակայքում միմյանց են բախվել 2 ինքնաթիռ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2009 13:55

aircrashՄոսկվայի մոտակայքում գտնվող Ժուկովսկ բնակավայրում երեկ թռիչքի ժամանակ միմյանց են բախվել 2 ինքնաթիռ` մեկտեղանի ռազմական «Су-27» և երկտեղանի ուսումնա-ռազմական «Су-27УБ» ինքնաթիռները: Օդային աղետը տեղի է ունեցել վաղը` օգոստոսի 18-ին կայանալիք «Մաքս 2009» միջազգային ավիացիոն ցուցահանդեսի նախապատրաստական փորձերի ժամանակ:

Վթարը տեղի է ունեցել 5 ինքնաթիռներից կազմված խմբի վերադասավորման ժամանակ:

Բախման հետևանքով մահացել է օդաչուներից 1-ը` խմբի ղեկավար 45-ամյա Իգոր Տկաչենկոն: Մյուս 2 օդաչուները փրկվել են, սակայն նրանք ևս վնասվածքներով հոսպիտալացվել են:

Բախումից հետո ինքնաթիռներից մեկը ընկել է բաց դաշտում, իսկ մյուսը` բնակելի տների վրա· այրվել է 2 տուն, 5 մարդ այրվածքներ է ստացել, 4-ը տեղափոխվել է  հիվանդանոց:

Այժմ ընթանում է հետաքննություն` պարզելու վթարի պատճառները: Նախնական տվյալներով, ըստ «ИТАР-ТАСС»-ի, վթարի պատճառը համարվում է օդաչուի սխալը:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply