Ղրղզստանի խորհրդարանից քշել են չար հոգիներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 12:37Այսօր ղրղզ պատգամավորները խորհրդարանի շենքից չար հոգիներին քշելու ծես են
կատարել: Այդ նպատակի համար խորհրդարանում զոհաբերություն են արել` մորթելով 7 ոչխար: Որտեղ են մորթվել անասունները, չի պարզաբանվում: Խորհրդարանի նախագահ Ահմաթբեկ Թելդիբեկովը հայտնել է, որ ծիսակատարության համար յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձից պահվել է 700 սոմ (մոտ 15 դոլար): Նա նշել է, որ այդ գումարի մի մասն է ծախսվել ոչխար գնելու համար, իսկ մնացածը ` բարեգործական նպատակներով ուղարկվել է ծերանոցների ու ինտերնատների հաշվեհամարներին:
Թե որքանով է այդ զոհաբերությունը բարելավել խորհրդարանի մթնոլորտը, առայժմ տեղեկություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
