Մեքենան` Հրազդան գետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2011 12:42

Ապրիլի 20-ին՝ժամը 23.17-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝Հրազդանի կիրճում` Փոքր Մհեր փողոցի թիվ 24/1 հասցեի («Փոքր Մհեր» կրթահամալիր) հարակից տարածքում, գետն անցնելիս ավտոմեքենա է լռվել-մնացել գետի մեջ, ջրի մակարդակը բարձրանում է, չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով):

Փրկարարների ուժերով «ՎԱԶ-2121» մակնիշի 55 ՕԼ 990 պետհամարանիշի  ավտոմեքենայից անվնաս ափ են դուրս բերվել վարորդ,1987թ.-ին ծնված Գ.Գասպարյանը  և ուղևոր,1986թ.-ին ծնված Է.Կարանֆիլյանը :

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply