«Աղետեների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացումը Հայաստանում» թեմայով միջազգային հանդիպում` վաղը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2011 12:29

Ապրիլի 22-ին, ժամը 10.00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա «Աղետեների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացումը Հայաստանում» թեմայով միջազգային հանդիպումը, որին կմասնակցեն նախարարներ, մարզպետներ ու քաղաքապետեր, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն աղետների ռիսկերի նվազեցման զարգացման խնդիրները Հայաստանում, ներառյալ «ԱՌՆԱՊ» ազգային պլատֆորմի գործունեությունը, Հյոգոյի Գործողությունների Ծրագրի (ՀԳԾ) իրականացումն ու ապակենտրոնացումը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը աղետների ռիսկերի նվազեցման գործընթացում:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply