Դեղորայքային թունավորման դեպքեր` Երևանում և Եղեգնաձորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 12:16
Ապրիլի 20-ին՝ժամը 17.20-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հ/Ա Ա-1 թաղամասի թիվ 104 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ,1981թ.-ին ծնված Մարուսյա Աբելյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը՝ժամը 20.07-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ,1991թ.-ին ծնված Լիլիա Հովհաննիսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
